Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը «Արգիշտ» հայ համայնքն ամփոփեց գալա համերգով

Դեկտեմբեր 29,2017 10:45

Նոյեմբեր ամսին Ռուսաստանի Դաշնությունում հայ մշակույթին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին: ՌԴ գրեթե բոլոր հայ համայնքները մեծ պատրաստություն տեսան հայկական մշակույթն այլ ազգերին ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայ համայնքը ևս հայ մշակութի միամսյակի առիթով մշակութային միջոցառումներ է իրականացրել, որոնցից էին «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից կազմակերպված (Պուշկինո քաղաքի Ինտերնացիոնալ տան և Մոսկվայի մարզի պետական մանկական գրադարանի աջակցությամբ) միջոցառումները։

Արգիշտ հայ համայնքի հովանու ներքո կազմակերպվել է Մոսկվայի մարզի Իվանտեեվկա քաղաքի կուլտուրայի տանը բացվեցին ռուսաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Ռուսաստանում հայկական մշակույթի օրերին ։

Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը «Արգիշտ» հայ համայնքն ամփոփեց գալա համերգով, որը նվիրված էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ առաքելական թեմերի ստեղծման 300 ամյակին։ Եկեղեցին հայկական գաղթօջախների համար մշտապես ռազմավարական և կենսական նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ:

Մշակութային երեկոն զարդարում էին բազմաթիվ շնորհալի պարային համույթներ, հայ և ռուս երգիչներ, երաժիշտներ։ Աչքի ընկավ հայազգի կոմպոզիտոր Երջանիկ Հովհաննիսյանը՝ իր հեղինակային երաժշտությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031