Սիրիայում մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը տվել է օդային ուժերում գրանցված ամենամեծ կորուստները։ Միջերկրական ծովի ափին գտնվող Հմեյմիմի օդային բազայի վրա իրականացված հարձակման արդյունքում կործանվել է ու վնասվել 7 ռազմաօդանավ։
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ այս մասին հաղորդում են ռազմական դիվանագիտական երկու աղբյուրներ։ Վնասվել է առնվազն 4 կործանիչ, երկու ռազմաօդանավ եւ մեկ բեռնատար օդանավ, ինչպես նաեւ զենքերի ու զինամթերքի պահեստը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ այս դեպքի մասին, որի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 1Օ զինծառայող։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: