Կուսկուսը Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ամենատարածված ճաշատեսակներից է` շատ համեղ եւ պատրաստման համար շատ հարմար: Հետաքրքիր է, որ Ալժիրից եւ Թունիսից հարյուրհազարավոր ներգաղթյալների շնորհիվ, այդ ուտեստը դարձել է նաեւ Ֆրանսիայում ամենասիրվածներից մեկը: Այսօր Երեւանի սուպերմարկետներում էլ կարելի է ձեռքբերել կուսկուս: Պատրաստման եղանակները բազմաթիվ են, եւ կախված նրանից, թե ինչ եք ավելացնում կուսկուսին, կարող եք բազմազան ուտեստներ ստանալ: Կուսկուսի պատրաստման մի եղանակ արդեն ներկայացրել ենք:
Այսօր ներկայացնում ենք մեկ այլ բաղադրատոմս կուսկուսով:
Անհրաժեշտ մթերքները
Եռացրած ջուր- 1 բաժակ
Թարմ սունկ- 4-5 հատ
Պրաս (лук порей կամ բուլղարական սոխ) – կես հատ
Թարմ կանաչիների տեսականի- մի քանի ճյուղ
Բուսական յուղ- 2 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Աղ, կարմիր պղպեղ, չորացրած կանաչեղեն- ըստ ճաշակի
Որեւէ ընկուզեղեն (պարտադիր չէ)- 1-2 ճաշի գդալ
Չորացրած սունկ (պարտադիր չէ)- 1-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը` սունկը, սոխը եւ կանաչիները լավ լվանալ: Եթե պատահաբար ունեք չորացրած սունկ, նույնպես լավ լվացեք եւ վրան եռման ջուր լցրեք, որ մի քիչ փափկի: Կուսկուսը լցրեք որեւէ թասի մեջ, վրան լցրեք եռացրած ջուրը, թասը ծածկեք պոլիէթիլենային թաղանթով կամ փայլաթիթեղով եւ թողեք մի քանի րոպե, մինչեւ ջուրը ներծծվի:

Ավելացրեք նաեւ կտրատած թարմ կանաչին եւ ձիթապտղի յուղը, լավ խառնեք եւ մատուցեք:
Կարող եք մատուցել ջեռոցը դրված սնկի հետ:
Այս ուտեստը շատ համեղ է նաեւ սառը վիճակում` որպես աղցան:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
























































