Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն է Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Արսենալ» բերել

Փետրվար 07,2018 10:30

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ «Արսենալ» տեղափոխվելու իր որոշման վրա մեծապես ազդել է Հենրիխ Մխիթարյանը:

«Սա եղբոր, լավ ընկերոջ հետ վերամիավորում է: Մենք իրար հետ արդեն խաղացել ենք եւ հաճելի է նրան կրկին հանդիպելը: Նա մի քանի անգամ հեռաձայնել է ինձ եւ հարցրել՝ տեղափոխվո՞ւմ եմ, թե ոչ, իսկ ես նրան ասում էի, որպեսզի առաջինն ինքը պատասխանի: Եվ երբ ասաց, որ ամեն բան պատրաստ է, նրա տեղափոխությունը մեծապես ազդեց իմ որոշման վրա», – Օբամեյանգի խոսքերը մեջբերել է Arsenal Weekly Podcast.-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Arsenal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728