Հասկանալու համար, թե ինչ «օդ» են շնչում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող 5 շենքերի բնակիչները, հնարավոր է միայն Նուբարաշենի խճուղի այցելելով: Մի քանի տարի է, ինչ բնակիչները խեղդվում են գարշահոտությունից, սակայն պաշտոնյաները գալիս-գնում են, խոստանում հարցը լուծել ու մոռանում խոստումը: ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է. կեղտաջրերը, ինչպես բնակիչներն են նշում, «գյոլ են կապում» բաց երկնքի տակ, գարշահոտություն տարածում, լցվում մշակովի հողատարածքները: Երեկ էլ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները խնդիրը բարձրացրել էին ավագանու նիստում. տարայով կոյուղաջուրը միջադեպի պատճառ էր դարձել:




Նրան դուր չի եկել նաեւ ՀՀԿ-ական ավագանի Գոռ Վարդանյանի պահվածքը. «Նրան պաշտում ենք որպես դերասան, բայց ինչպե՞ս վարվեց ավագանու կին-անդամ Մարինա Խաչատրյանի հետ. բռնի կերպով դուրս հանեց: Կարո՞ղ է գիտի՝ «Հրեշների գայլը» ֆիլմում էր նկարահանվում…չի կարելի»:
Բնակիչները պատկան մարմիններին կրկին խնդրում են՝ նորոգել կոյուղին ու վերջապես իրենց շնչելու հնարավորություն տալ: «Մենք չենք ուզում խառնվել քաղաքապետ-Փոստանջյան ներքին խոհանոցին, դա մեր գործը չէ: Մենք ուղղակի խնդրում ենք այս հարցը լուծել»,-ընդգծում է տիկին Աննան:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































