«ՌԴ-ում նախընտրական շրջան է, իսկ այդ ժամանակ ցանկացած երկրի գործող իշխանությունն ու մնացած թեկնածուները փորձում են ասել՝ ով ինչ ունի, ինչ է արել, ինչպես է պատկերացնում երկրի զարգացումը: Պուտինին պետք էր ներկայացնել հաջողություններ, իսկ քանի որ տնտեսությունում ու այլ ոլորտներում չունի հաջողություններ, նախընտրական շրջանը լավագույն ժամանակահատվածն էր, որ ցույց տար, թե ՌԴ ռազմաարդյուանբերությունն ինչ հաջողությունների է հասել»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարություններին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը օրեր առաջ սպառնացել է, որ եթե ՌԴ ազգային շահը պահանջի, զանգվածային ոչնչացման զենք կկիրառեն:
Ըստ Թեւան Պողոսյանի՝ Պուտինի այս հայտարարություններին կհաջորդեն պատժամիջոցների խստացումները, ՌԴ-ն էլ կսկսի փնտրել նոր գործընկերներ եվրոպական երկրներում: Նրա խոսքով, Սիրիան բաց դաշտ կմնա ԱՄՆ եւ ՌԴ առճակատման համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































