Արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում: Կեսօրին գրանցված ուժեղ քամու հետևանքով պոկվել են 2 բնակելի շենքի և 4 առանձնատների տանիքներ:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հանձնարարականով այսօր առավոտյան մեկ աշխատանքային խումբ է մեկնել Մարտակերտ և չափագրել բնական աղետի հետևանքով վնասված շենք-շինությունները, որպեսզի պետական աջակցությամբ անհապաղ լուծվեն բնակիչներին պատճառված վնասները:

Նախատեսվում է պետական ծրագրով պոկված տանիքները վերափոխել նորով: Ընդ որում, երկու ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում՝ շինանյութի տեսքով, մյուսները կվերանորոգվեն նախարարության պատվերով շինարարական կազմակերպության կողմից:
Արցախի քաղաքաշինության նախարարություն


















































