Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ։ Նրանք քննարկել են կանանց հզորացման ոլորտում հարցերը, մասնավորապես՝ կանանց դերը քաղաքականության մեջ։ Վերջին իրադարձությունների համատեքստում դեսպանը ներկայացրել է ԵՄ-ի հստակ դիրքորոշումը գենդերային հիմքով բռնության ցանկացած ձևի հանդեպ։
Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը։ Նա հիշեցրել է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գործիքների ներքո գենդերային բռնության դեմ պայքարելու Հայաստանի պարտավորությունները։

Հայաստանում ԵՄ պատվիրակություն


















































