Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտ 17,2018 10:15

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031