Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելի՛ր, դաշնակ Դրո» երգելով, պուլիմյոտով դուրս եկավ հակառակորդի դեմ». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Ռուստամ Գասպարյանի հետ (Տեսանյութ)

Մարտ 17,2018 16:02

Արցախյան ազատամարտի ու մեր հերոս տղերքի սխրանքների մասին հաճախ թվում է, թե ամեն ինչ պատմվել է, արձանագրվել: Բայց յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լսելով մի նոր հերոսության, մեր ֆիդայիների անհավանական ու անձնվեր արարքների մասին՝ հասկանում ես, որ այսօր իրականում մեր հաղթանակների ակունքում կանգնած շատ տղերքի մասին պատշաճ չի ներկայացվել, արժանին չի մատուցվել, սերունդներին չի փոխանցվել այն պարտադիրը, որն անհրաժեշտ է մեր երկրի վաղվա օրվա, կայունության ու ամրության համար:

Արմավիրի մարզում հանդիպեցինք «Սև հովազ» ջոկատի հիմնադիր հրամանատար Ռուստամ Գասպարյանի հետ: Մեր զրույցն այս անգամ ջոկատի առաջին վաշտի հրամանատար Ավետիս Բաղդասարյանի մասին է, ում իր ոգու, համարձակության, մարտունակության համար ընկերները փոքր Սուվորով էին կոչում: Իր վաշտով սպա Ավետիս Բաղդասարյանը մասնակցել է ամենաթեժ մարտերին՝ Օմարի ազատագրմանը, Կուբաթլուի կռիվներին, և ճակատագրի հեգնանքով կամ ավելի ստույգ՝ իր կամքով զոհվել 1994 թվականի ապրիլի 24-ին:

«Քանի որ մեր հաջողություններն ու առավելությունն արդեն ակնհայտ էր, թշնամին բոլոր ուժերը կենտրոնացրել էր Հորադիզի ուղղությամբ և պատրաստվում էր մի վերջին զարկի»,- այսօր էլ ոչ առանց հուզմունքի հիշում է Ռուստամ Գասպարյանը և հպարտությամբ պատմում, թե ինչ հերոսական քայլի դիմեց իր ընկերը՝ փրկելով մեր դիրքերն ու կանխելով թշնամու ուժերի հետագա առաջխաղացումը:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Ի դեպ, «Մերոնք»-ի հետագա թողարկումներում կներկայացնենք նաև «Սև հովազ» ջոկատի այլ ազատամարտիկների պատմություններ նույնպես:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031