Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հարցը լուծողը Նիկոլ Փաշինյանը չէ». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Անդրանիկ Քոչարյանի հետ

Նոյեմբեր 29,2018 21:30

ՊՆ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ՔՊ ցուցակով առաջադրված Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ շատ քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր այս օրերին խոսում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, պարզապես քաղաքական շահարկումների համար են դա անում:

«Ղարաբաղի հարցը լուծողը Նիկոլ Փաշինյանը չէ»,- ասում է Քոչարյանն ու անթույլատրելի համարում այն գործիչների հայտարարություններն ու ծայրահեղ  գնահատականներն, ովքեր Արցախին վերաբերող հարցերը, արհեստականորեն, դարձրել են իրենց քարոզարշավի հիմնական նյութ:

Ըստ Քոչարյանի՝ թավշյա հեղափոխության օրերին, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, բողոքի ձայն բարձրացրած մարդիկ ոչ թե անհատների դեմ էին կռվում, ինչպես ասում են՝ մերժում «Սերժին» կամ «Ռոբին», այլ երևույթների, արատավոր քաղաքական համակարգի:

Զրույցի մանրամասներն՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « թավշյա հեղափոխության օրերին, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, բողոքի ձայն բարձրացրած մարդիկ ոչ թե անհատների դեմ էին կռվում, ինչպես ասում են՝ մերժում «Սերժին» կամ «Ռոբին», այլ երևույթների, արատավոր քաղաքական համակարգի: »
    …………………………………………..
    այո, բայց ձեր մօտ, Հայաստանում ե՛ւ Արցախում, ինչպէս նաեւ հայաստանցիներու Սփիւռքի մէջ ընդհանրապէս, այդպիսի նրբութիւններ գոյութիւն չունին

    հետեւաբար այդպիսի հայեր ալ սխալ հասկցուեցան, ձեր այդտեղի քաղաքական գործիչնեն ալ սխալ հասկցան, այդ կեցուածքը

    պապամ, sorry, միայն սիրտս պարպելու համար ըսեմ, աւելի ծանր մի առնէք՝ մենք մարդ չէ՛ք ըլլար, ակաս… ուֆ… ça fait du bien…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930