Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Այս պահին միայն Լևոն Զուրաբյանի հետ ենք քննարկումներ անցկացնում. «Իրատես»

Մարտ 20,2018 10:19 Share

Մինչ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ քաղաքապետարանում կռիվ են տալիս՝ միմյանց ճիշտն ու սխալը հանրությանը ներկայացնելով, արտախորհրդարանական ընդդիմադիրները մտադիր են իշխանափոխության հասնել հրապարակում, սակայն թե մեկը, թե մյուսը հանրային վստահություն չեն վայելում: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրուցեցինք հանրահավաքային նպատակների մասին:

 -Ընդդիմության մի հատվածը պնդում է, թե չեն կրկնելու պարտության տանող ճանապարհը, դրա համար էլ հրապարակ չեն գալիս և չեն ցանկանում հիասթափեցնել հասարակությանը: Դուք հաղթական ավարտ խոստանու՞մ եք, որ հասարակությունը նորից հիասթափություն չապրի:

-Եթե ժողովուրդն այսօր մեծ ոգևորության մեջ լիներ, ստեղծագործական աշխատանքով զբաղվեր, ու մենք մեր քայլերով նրան հիասթափության մեջ գցեինք, նրանց ասածը հասկանալի կլիներ: Դուրս եկեք փողոց ու առաջին պատահած քաղաքացուն հարցրեք, թե ինչ վիճակում է: Մարդիկ ոգևորված չեն այսօրվա վիճակով, ապրելակերպով, որ հիասթափվեն կամ չհիասթափվեն: Հակառակը, մեր պայքարն այն բանի համար է, որ քաղաքացուն հիասթափությունից բերենք ակտիվ վիճակի և ասենք՝ էս երկիրը քո երկիրն է, դու ես տերը քո երկրի:

-Հարթակում կանգնածներն այդ վստահությունը ներշնչու՞մ են հանրությանը:

-Հարթակում կանգնած մարդկանց հասարակությունը դրական է վերաբերվում, բայց ամենաէականը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է: Այս պարագայում բոլոր գործիչները որոշակի շրջանակի մեջ են հայտնվում: Հետագայում նրանք չեն կարող այնպիսի քայլեր անել, որոնց համար կպատժվեն: Երբ բարեփոխումների մասին ենք խոսում, դա ենթադրում է նաև քաղաքական պատասխանատվություն: Հայաստանում տարիներ շարունակ չի եղել քաղաքական պատասխանատվություն: Կուսակցությունները չեն ունեցել այդ պատասխանատվությունը, իշխանության են եկել կեղծիքներով, այսինքն` քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի աշխատել: Շատ կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարություն չկա, իսկ առաջնորդները դրա համար պատասխանատվություն չեն կրում: Պատասխանատվության ինստիտուտը հարթակում կանգնածներին ստիպում է, որ իրենք կատարեն այն քայլերը, որոնք նպաստավոր են պետության ու ժողովրդի համար: Խոշոր հաշվով, հարթակում վստահություն ներշնչում են, բայց ժողովուրդը պետք է տեսնի, որ արդյունքի հասնելու հավանականություն կա:

-Ո՞ր ուժերի հետ եք քննարկումներ անցկացնում, ովքե՞ր են պատրաստ ձեզ միանալու:

-Այս պահին միայն Լևոն Զուրաբյանի հետ ենք քննարկումներ անցկացնում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031