Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ՝ «կոճի թելի» վրա․ «Փաստ»

Ապրիլ 04,2026 10:15 Share

Համաձայնեք, որ դժվար է ավելի դիպուկ ու «գեղարվեստական» բնորոշել այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական ճակատում: Տեսեք, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ և կիսաարդարանալու տոնով ասում, հիշեցնում, թե այն ամենը, ինչ անում, ծրագրում և իրականացնում է, ասենք, ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Եվրամիության հետ, վերջում գալիս ու տեղեկացնում է Կրեմլին: Փաշինյանի ասածն այն է, թե ինքն, իբր, ամեն ինչի մասին տեղեկացնում է գործընկերներին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինին:

Բայց այդ դեպքում ստացվում է, որ նա, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին: Իսկ ավելի ստույգ՝ այնպիսի վիճակի մեջ, որի արդյունքում իսպառ կորչելու է վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ մի բան է ասում, ապա գալիս է Հայաստան, մեկ ուրիշ բան է ասում: Կամ՝ գնում է Եվրոպական խորհրդարան մի բան է ասում, գնում է Կրեմլ և մեկ այլ բան ասում: Ու այդպես՝ անընդհատ:

Մի խոսքով, Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ լարը պարզապես «կոճի թել» է՝ չափազանց բարակ, այնքան, որ ամեն վայրկյան կարող է կտրվել: Իր այդ լարախաղացությամբ Փաշինյանը վերածվել է բացարձակապես անվստահելի գործչի: Գլուխը՝ քարին, եթե դա միայն առանձին վերցրած որևէ գործչի վարկի կամ կերպարի հարց լիներ: Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար: Էլ ավելի վատ՝ այդ «կոճի թելին» դրված է Հայաստանի ճակատագիրը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930