Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Նոր պաշտոնյաների տակ ականներ մի դրեք». Արմեն Ռուստամյան

Ապրիլ 09,2018 12:07 Share

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ այն հարցին, որ Արմեն Սարգսյանը այդպես էլ չներկայացրեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարման փաստաթուղթը: «Չեմ կարծում, որ իրավական առումով խնդիր կա: Նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ թղթերը: Նոր պաշտոնյաների տակ ականներ մի դրեք: Մենք չենք ունեցել մի նախագահ, որի մասին ընդդիմությունը հենց սկզբից ական հրամցրած չլինի: Բայց թողեք մարդը աշխատի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա նաեւ նշեց, որ վարչապետի թեկնածուի  անունը դեռ չեն հայտնում, սակայն իրենց համար ընդունելի է գործընկեր ՀՀԿ-ի ցանկացած որոշումը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված քաղաքական արշավին, Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի ընտրության օրը ԱԺ մուտքի դռները փակելու կոչը օրինական չէ, քանի որ պատգամավորները պետք է անխոչընդոտ մասնակցեն վարչապետի թեկնածուի քվեարկությանը: Ռուստամյանը Փաշինյանի պայքարում հույս եւ հավատ չի տեսնում, այլապես, իր խոսքով՝ Փաշինյանի պայքարը զանգվածային երեւույթ կդառնար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30