Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ, Արմեն Գեւորգյանին եւ Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին: Հանրապետության Նախագահի նստավայրում կայացել է Նախագահ Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: