Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Նիկոլայ Ռիժկովը չի եկել

Ապրիլ 29,2018 18:45

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՌԴ դումայի ներկայացուցիչների հետ: «Մտքեր ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Նրանց հետաքրքրել են մեր դիրքորոշումները որոշ հարցերի վերաբերյալ եւ մենք ասել ենք, որ չենք պատրաստվում ռեւերսներ անել այդ ոլորտում: Մտադիր ենք զարգացնել հարաբերությունները մյուս ուղղություններով`հաշվի առնելով Հայաստանի ազգային շահը»,- հանդիպման մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել:

Նիկոլայ Ռիժկովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի եղել:

Ինչ վերաբերվում է միջադեպին`Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քաղաքական էմոցիոնալ իրավիճակներում կարող են տարբեր բաներ պատահել: Ես չեմ կարծում, թե դրանից պետք է քաղաքական հետեւություններ անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ ՌԴ դումայի ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ երեք պատգամավորները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30