Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»

Ապրիլ 29,2018 21:22

«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ հենց հիմա իշխանություն տվեք, անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն:

Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»,- НТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Իսկ ինչ եք առաջարկում, մի քանի օր սպասի նո՞ր: Գոնե Դուք մի խոսեք:

  2. Կարինե says:

    Հայաստանի Հանրապետության սեփականատերն է խոսում, համար առաջին թալանչին;Նմաններն են Նիկոլից վախենում, որ չեն ուզում գա իշխանության

  3. Anush says:

    սիրտը դող է ընկել, հիշիր դու ինչպե՞ս եկար նախագահության, ինչպե՞ս կարողացար ամեն ինչ յուրացնել,ի՞նչ ազգադավ քայլեր անել․․․ հիմա էլ սարսափահար ես եղել, ․ ու՞ր էիր, մինչև հիմա հանգիստ էինք, գոնե դու չկայիր․․․քո նենգությամբ մի փորձիր խաղաքարերը խառնել, ձեր գնացքն անցել է․․․
    Միայն մտածեք, աղոթեք, որ մի օր հանգիստ խղճով գլուխներդ բարձին դնեք․․․

  4. Մ.Գրիգորյան says:

    Դեմքին նայեք. ինչքան չարություն ու ատելություն կա:

  5. գօհար says:

    Creepy—սողացող, սարսռեցնող հայացք։ Դեռ երես ունի խղճի մասին է խոսում, մի վսեմ հատկություն , որը գենետիկորեն բացակայում է իր և իր թողած հետնորդների խրոմոզոմներից։

  6. Մ.Գրիգորյան says:

    Էս մարդու համար Հայաստանը միայն ասպատակության վար է եղել: Ոչ մի կապ, ոչ հոգևոր, ոչ ազգային.բացարձակ ատելություն ու քինախնդրություն:

  7. Derenik says:

    Պարզ արդարությունը պահանջում է որ այս ցինիկ հանցագործը պատասխանատվության կանչվի ու հատուցի –
    երկար տարիների անհաշիվ ու անթաքույց թալանի ու յուրացումների,
    1998 հոկտեմբերի 27-ի,
    2008 մարտի 1-ի
    համար (առնվազը):

    Տա Աստված որ մաքրված Հայ Արդարադատության ձեռքը մի օր լուծի այդ շատ կարեւոր հարցը: Վստահ եմ ժողովրդական ցնծությունը նույնքան լայնածավալ կլինի ինչքան ապրիլի 23- էր:
    Ավելին, ԴԱ ՑՈՒՑԱՆԻՇ Է ՄԵՐ ԱԶԳԻ գիտակցութան մեջ, քանի դեռ այս մարդը արդարադատ հատուցում չի ստացել, կարող ենք վստահ լինել որ Հայաստանում արդարադատություն դեռեւս չկա:

    Բնականաբար սրա նմանները պիտի ատամներով, սադրանքներով, “տղա բերելով” ու ամեն ստորությամբ պայքարեն այն ուժի դեմ որ անգամ նվազագույն շանս ունի աշխատող ու իրական արդարադատություն հաստատելու:

  8. Աշոտ says:

    Ասաց նա, ով 2008-ին իշխանությունը ճամպրուկ նման Ս.Ս-ին փոխանցեց:

  9. henri says:

    Պռաւօ իրեն որ տակաւին երես ունի խօսելու ;

  10. Էդգար says:

    Էս մարդը գիտակցու՞մ է, թե իրեն ինչ է սպասվում, եթե ցանկացած հայի ձեռքն ընկնի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30