Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում Opel մակնիշի 35 VL 260 համարանիշի ավտոմեքենան բախվել է թիվ 33 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4402 Տ համարանիշի ավտոբուսի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդին և 1 ուղևորի տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: