Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում մի փոքր նվազել է. «168 ժամ»

Մայիս 15,2018 11:53

Իսկ ի՞նչ պատկեր է Հայաստան- Ռուսաստան տնտեսական հարաբերություններում՝ ըստ պաշտոնական վիճակագրության։

Ամենաթարմ տվյալներն այսպիսին են. 2018 թվականի հունվար-մարտին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է 469.7 մլն դոլար՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 363.5 մլն դոլարի դիմաց։ Առևտրաշրջանառությունը, այսպիսով, աճել է 106.2 մլն դոլարով կամ 29.2%-ով։

Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունն այս ընթացքում ավելի արագ է աճել՝ 37.4%-ով, ինչի արդյունքում Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում մի փոքր նվազել է՝ 29.1 %-ից հասնելով 27.4%-ի։ Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանը հսկայական առավելությամբ շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Նշենք նաև, որ 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը։ Այսպես, 2018 թվականի հունվար-մարտին (2017-ի հունվար-մարտի համեմատ) արտահանումն աճել է 45.7%-ով և կազմել 149.3 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) աճել է 22.7%-ով և կազմել 320.5 մլն դոլար։

Չնայած արտահանման առաջանցիկ աճին Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը Ռուսաստանի հետ շարունակում է մնալ բացասական 171.2 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031