Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսը մարդ են գցել, որն այրվում է։
Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի, են մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։
Իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը և կատարվածի հանգամանքները օպերատիվ պարզելու նպատակով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: