Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հիվանդանոց են տեղափոխել երկու սպանված տղամարդու

Մայիս 17,2018 18:31 Share

Քիչ առաջ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու մահացած անձանց, որոնցից մեկը, նախնական տվյալներով, հրազենային վնասվածքներ էր ստացել գլխի հատվածում, մյուսը՝ կրծքավանդակի։ Նրանք երկուսն էլ նույն ազգանունն ունեն․ մեկը՝ Վարդան Կ-ն է, մյուսը՝ Թելման Կ․-ն, ամենայն հավանականության հորեղբոր որդիներ են։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ մեզ տեղեկացրեց, ոստիկանությունն այս մասին հիվանդանոցից ահազանգ է ստացել  ժամը 17․45-ի սահմաններում, դեպքի հանգամանքները դեռ ճշտվում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գօհար says:

    վերագիր եմ ասել , է՜…

Պատասխանել գօհար

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031