Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































