«Որոշ երկրապահներ, այդ թվում նաեւ Ազատամարտիկների դաշինքը, որոշեց չմասնակցել ու դուրս գալ ԵԿՄ-ից, սեփական կառույցը հիմնել՝ առանձնանալով, որոշ երկրապահներ դուրս եկան ԵԿՄ-ից, որովհետեւ նախորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուզում էր ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել եւ ասում էր, թե ամենից լավ ինքը գիտի Վազգենին, Վազգենի նպատակները ու ամենից լավ ինքը կարող է այդ ուղին շարունակել, եւ թե՛ ՀՀԿ-ն դարձրեց իրենը, թե՛ փորձեց ԵԿՄ-ն իրենը դարձնել: Այս առումով նաեւ տեղի ունեցան տարանջատումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Երկրորդը՝ կա հանգամանք, թե գործող իշխանությունն ինչպես է վերաբերվելու ԵԿՄ-ին, ինչ տեղում է դնելու այդ կառույցին, համարելու է այն հավասար բոլոր ՀԿ-ների հետ, կամ այնպիսի կառույց է ընդունելու, ինչպիսին Գրողների միությունն է, այդ դեպքում՝ այո, կարող է նաեւ կոլեգիալ մարմին լինել: Իսկ եթե այս իշխանությունը ԵԿՄ-ին նայելու է որպես առանձին մարմին, որը ռազմական գործունեության համար է, ապա իհարկե ԵԿՄ-ն պիտի ունենա վարչության նախագահ, որը պիտի ուղիղ կապ պահի իշխանությունների, մասնավորապես՝ ՊՆ նախարարի, փոխնախարարների հետ, որ համապատասխան իրավիճակում համապատասխան լուծումներ ունենան՝ ներառյալ սննդի, փամփուշտի հետ կապված հարցերը, որ էս կարգի տուշոնկաների պատմություն չլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































