Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի զարգացում. ըստ Պավլիկ Մանուկյանի՝ «պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը

Հուլիս 18,2018 12:37 Share

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, անսպասելի հայտարարություն արեց, որն անակնկալ էր ոչ միայն մյուս ամբաստանյալների, այլեւ նիստին հետեւող քաղաքացիների համար: Նա խոսեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի մասին, որոնք, հիշեցնենք, մեղադրվում են ոստիկանների սպանության համար. Սմբատ Բարսեղյանին երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը եւ դրան հաջորդած օրերին որոշակի հանգամանքներում զոհվել են ոստիկաններ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Արթուր Վանոյանը:

«Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից(նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատի հափշտակության մեղադրանք է առաջադրված խմբի անդամներից մի քանիսին, որոնց թվում Մխիթար Ավետիսյանը չկա: Նկատենք, որ Պավլիկ Մանուկյանը «պատահական կրակոց» արտահայտությունը հոգնակի թվով անձանց վերագրեց, ուստի նրա ասածից պարզ չդարձավ, թե մյուս կամ մի քանի այլ «պատահական» կրակոցի հեղինակը կամ հեղինակներն ովքեր են:

Նիստի ընդմիջմանը լրագրողները տեղեկատվությունը ճշտեցին Ավետիսյանի եւ Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ նրանք վերջերս կալանքից ազատվել են: Մխիթար Ավետիսյանը վստահեցրեց, որ Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Նույնը կրկնեց նաեւ Էդվարդ Գրիգորյանը: Պավլիկ Մանուկյանը նշյալ հայտարարությունն անելիս նաեւ մատնանշել էր, որ ինքը դեմ է կեղծիքին եւ ցանկանում է, որպեսզի արդարություն լինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանը, Մխիթար Ավետիսյանն ու Սեդրակ Նազարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031