Այսօր վաղ առավոտյան Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլիխովիչը հանդիպեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ՝ քննարկելու երեկ Փանիկում տեղի ունեցած միջադեպը և ներողություն խնդրելու։


Շիրակի մարզպետը խոսել է նաև ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան համայնքների ճանապարհներով անցկացնելու ու դրանք վնասելու մասին, սակայն հրամանատարի տեղակալն իրավասու չի եղել պատասխանել այս հարցին, մոտ ժամանակներս կհանդիպեն հրամանատարի հետ ու կփորձեն լուծում գտնել։
Շիրակի մարզպետը նաև հավելեց, որ ռուսական կողմը պատրաստվում է միջոցառում կազմակերպել, ճաշկերույթի հրավիրել Փանիկ գյուղի բնակիչներին, որպեսզի թշնամական վերաբերմունք չառաջանա իրենց հանդեպ։
«Եղբայրական երկրներ ենք, սա ուղղակի եղել է անփութությունից»,- մարզպետի փոխանցմամբ՝ասել է ռուսական կողմը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի



















































Երկրիդ ղեկքվարներին սրանք բանի տեղ չեն դնում մնացել է դու խիստ խոսեիր։