Լրահոս
Օրվա լրահոսը

Փանիկում 102-րդ ռազմաբազայի զինվորները ահուսարսափի են ենթարկել բնակիչներին․ կրակոցներից երեխա է ուշաթափվել

Հուլիս 17,2018 22:07

Այսօր առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել գյուղի վարչական տարածքում՝ ահուսարսափի ենթարկելով թե՛ Փանիկի, և թե՛ շրջակա գյուղերի բնակիչներին։ Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ է։

Մենք այսօր եղանք գյուղում, գյուղապետ Վարդան Մակեյանը ցույց տվեց, թե որտեղ են անցկացրել զորավարժությունը(Տես լուսանկարում):

Ի դեպ, նրանց հեռանալուց հետո տեղանքում փամփուշտներ էին մնացել։

«3 տասնյակի հասնող զինվորներ փակել են գյուղի ճանապարհը, կանգնեցրել էին իրենց շարասյունը, էն ձևի ձայներ, կրակոցներ, լավ է , որ փամփուշտները մարտական չէին, ամբողջ ժողովուրդը միանգամից տներից դուրս թափվեց այդ ձայներից, նույնիսկ երեխաներ կան, որոնք ուշագնաց են։ Վիրավորականը գիտեք որն է, որ ոչ մեկին չեն զգուշացրել, որ ձեր համայնքի տարածքում այսպիսի զորավարժություն ենք անցկացնելու։ Եթե մի հայաստանցի Ռուսաստանի Դաշնությունում նման բան արած լիներ, թեկուզ մեկ բնակարան ունեցող համայնքում, կդարձնեին ողբերգություն։Հասկացանք ռազմաբազա, շնորհակալ ենք, պաշտպանում են, բայց ոչ թե պիտի գան գյուղի տարածքում մարտական գործողություններ անեն»,- ասաց Վարդան Մակեյանը։ Նա ահազանգել է թե՛ ոստիկանություն, թե՛ ԱԱԾ։

Այս թեմային մենք կանդրադառանք վաղն՝ առավել մանրամասն, գյուղապետը դժգոհում է, որ ամեն օր իրենց ճանապարհներով անցնող ռուսական ռազմաբազայի գերծանր զինտեխնիկան քայքայել է փողոցները։

Գյուղի բնակիչները հասցրել էին տեսանկարահանել կատարվածը, անգամ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների հետ իրենց զրույցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Բա որ ,այլ պետության զորք ենք բերել մեր երկիր. բա ինչ եք ուզում,հիշեք նախքին մարզպետի խոսքերը . ԵՍ եմ ասել. զորահանդես անեն. պարզեք այսօր ով է ասել զինավարժություն արեք.Հին իշխանության մեղքերը դեռ շատ ենք տեսնելու

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031