Այսօր` 2018 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 17:30-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածությունը և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն


















































 
                         
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   