Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Արցախի հարցում հայեցակարգը Նիկոլ Փաշինյանը տակտիկական նպատակով չի հրապարակում

Սեպտեմբեր 10,2018 12:20

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը համամիտ է Դավիթ Շահնազարյանի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մասով վտանգներ կան: Մասնավորաբար, որ Սիրիա զորամիավորում ուղարկելով Հայաստանը կարող է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել: Խորհրդարանում պատասխանելով Aravot.am_ի հարցին, պատգամավորն ասաց, որ վտանգներ կան, բայց այդչափ մեծ չեն: Խոսակցություններ կան, որ Սիրիա ուղարկվող հայկական զորամիավորման կազմում միայն սակրավորներ եւ բժիշկներ չեն լինելու, այլ նաեւ այլ մասնագիտությամբ զինվորականներ: Արամ Սարգսյանը հավաստիացնում է`խոսքը բացառապես հումանիտար զորամիավորման մասին է, իսկ դա հումանիստական նշանակություն ունի:

Արամ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի կարգավորման հարցում հայեցակարգ ունի, բաց այն չի հրապարակում զուտ տակտիկական նպատակներից ելնելով:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930