Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը չի ակնկալում, որ ՌԴ-ն Ադրբեջանին այլեւս զենք չվաճառի

Սեպտեմբեր 10,2018 12:42

Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին շաբաթ օրը կայացած հանդիպման մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկություն-տպավորություններ ունի պաշտոնական Երեւանից հնչած հայտարարություններով: Իսկ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որ ՌԴ-ՀՀ հարաբերություներում ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան:

«Մեր հարաբերություններն այնքան կարեւոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ կարծում եմ՝ այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա չի կիսում տեսակետը, որ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը պետք է դրսեւորվի ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի դադարեցմամբ: Ասում է`դա շատ կտրուկ է:

Ըստ նրա՝ առկա հարցերը քննարկվել են, բայց դիվանագիտական էթիկետը թույլ չի տա հրապարակել, ամեն դեպքում երկու երկրների համար ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ:

Aravot.am-ի դիտարկմանը`մտավախություններ կան, որ Սիրիա ուղարկվող զորամիավորման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ համագործակցությունը հումանիտար է, իսկ դրան ուղղակի դեմ որեւէ երկիր չի կարող լինել. «Հույս ունեմ, որ դա մեր հարաբերությունների վրա կազդի դրականորեն»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930