Այսօր «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքը նախընտրական ծրագրերը ներկայացրեց ավանցիներին: Հրապարակը, որտեղ ավագանիների թեկնածուներ Արամ Գրիգորյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը եւ Արա Մուրադյանը ելույթներ ունեցան, դատարկ էր: Մատների վրա հաշված քաղաքացիների, մասնավորապես՝ տարեցների հետաքրքրեց դաշինքի անելիքները:
Նրանցից ոմանք մոտենում տիկին Թարխանյանին հարցեր էին ուղղում: Իրենց ելույթները ավագանու թեկնածուները բարձրախոսով էին հնչեցնում: Ասացին, որ Ավան համայնքը բարվոք է, բայց միեւնույն է մայրաքաղաքի համար այսօր լուրջ խնդիր հանդիսացող աղբահանությունը այս համայնքում էլ կարգավորված չէ, ուստի թեկնածուները վստահեցրին, որ այդ հարցն էլ ի զորու են լուծել:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Այս դաշինքով առաջադրված ավագանու թեկնածու Արամ Գրիգորյանը նաեւ բարձրացրեց մայրաքաղաքի լուսավորության հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ





















































