Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի հանրությունն» Ավանում՝ Ավանը բարվոք է, բայց կրկին աղբահանության խնդիր ունի

Սեպտեմբեր 12,2018 21:03

Այսօր «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքը նախընտրական ծրագրերը ներկայացրեց ավանցիներին: Հրապարակը, որտեղ ավագանիների թեկնածուներ Արամ Գրիգորյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը եւ Արա Մուրադյանը ելույթներ ունեցան, դատարկ էր: Մատների վրա հաշված քաղաքացիների, մասնավորապես՝ տարեցների հետաքրքրեց դաշինքի անելիքները:

Նրանցից ոմանք մոտենում տիկին Թարխանյանին հարցեր էին ուղղում: Իրենց ելույթները ավագանու թեկնածուները բարձրախոսով էին հնչեցնում: Ասացին, որ Ավան համայնքը բարվոք է, բայց միեւնույն է մայրաքաղաքի համար այսօր լուրջ խնդիր հանդիսացող աղբահանությունը այս համայնքում էլ կարգավորված չէ, ուստի թեկնածուները վստահեցրին, որ այդ հարցն էլ ի զորու են լուծել:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Այս դաշինքով առաջադրված ավագանու թեկնածու Արամ Գրիգորյանը նաեւ բարձրացրեց մայրաքաղաքի լուսավորության հարցը:

Նրա խոսքով, զբոսաշրջիկները դժգոհում են, որ Երեւանը գիշերային ժամերին մռայլ է. «Քաղաքի լուսավորման նոր, ավելի արդյունավետ  համակարգ, ինովացիա պիտի բերենք, որը կիջեցնի համայնքի լուսավորության ծախսերը եւ հնարավորություն կստեղծվի Երեւանը դարձնել լույսի քաղաք: Երեւանը պետք է սարքել արեւի էներգիան օգտագործելու քաղաք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930