Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների հրամայականը

Սեպտեմբեր 28,2018 10:00

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում խորհրդարանի ՀՀԿ խմբակցության մեջ կարծես թե որոշակի թյուրըմբռնում կա: Այնպես չէ, որ միայն Փաշինյանն է նման հանգուցալուծում ուզում, եւ այնպես չէ, որ դա ուզում են միայն ներկայիս վարչապետի կողմնակիցները: Դա ինձ եւ, հավանաբար, շատերի համար բանական լուծում է, որը հնարավորություն կտա պետությանը լիարժեք գործել:

Իմ ընկալմամբ՝ գլխավոր խնդիրն այն չէ, թե ինչպես է խորհրդարանի այս կազմն ընտրվել՝ լեգիտիմ է, թե լեգիտիմ չէ: Խնդիրն այն է, որ քաղաքացիների, գործարարների, հայաստանցի ու արտասահմանցի ներդրողների եւ, որը շատ կարեւոր է, արտաքին աշխարհի կողմից այսօրվա գործադիր իշխանությունն ընկալվում է որպես ժամանակավոր կառավարություն: Ուզենք, թե չուզենք՝ դա ստեղծում է ինչ-որ սպասողական վիճակ, լղոզվում է պատասխանատվությունը:

Աննախանձելի է, մասնավորապես, ԲՀԿ-ական եւ դաշնակցական նախարարների ոչ հստակ կարգավիճակը: Մի կողմից՝ պարզ է, որ նրանց քաղաքական ուժերը պետք է հանդես գան որպես ընդդիմադիր, մյուս կողմից՝ նախարարները պարտավոր են լավագույնս կատարել իրենց պարտականությունները` ի շահ Փաշինյանի կառավարության: Իրենք՝ ՀՀԿ-ական պատգամավորները, նույնպես պետք է հասկանան, որ քանի Ազգային ժողովում են, շատ հեշտ թիրախ են իշխանության եւ նրա քարոզիչների համար, ու ցանկացած բան, որը մեր պետության մեջ այնպես չի գնում, ինչպես բոլորս ուզում ենք, կարելի է վերագրել հանրապետականների «դավերին» եւ բացատրել անցյալից մնացած «ծանր ժառանգությամբ»: ՀՀԿ խմբակցության մեջ կան ունակ մարդիկ. նրանց այն մասը, որը քաղաքականությամբ զբաղվելու անդիմադրելի ցանկություն ունի, պիտի «պաուզա» վերցնի: Իսկ նրանք, ովքեր ունեն մասնագիտական բարձր մակարդակ, առանց գործի չեն մնա:

Երբեմն կարելի է լսել հետեւյալ դատողությունը՝ արտահերթ ընտրություններ, այո, պիտի անցկացվեն, բայց՝ ոչ մոտ ժամանակներս: Ասում են՝ սպասենք, մինչեւ հեղափոխական էյֆորիան անցնի, երբ քաղաքացիները կառաջնորդվեն բանականությամբ, ոչ թե բնազդներով, կձեւավորվեն քաղաքական նոր միավորներ, եւ այդ դեպքում միայն հնարավոր կլինի ընտրություններ կազմակերպել գաղափարական եւ ծրագրային հիմքով: Դատողությունն, իմ կարծիքով, զուտ տեսական է: Որովհետեւ՝ ա/ մարդիկ դժվար թե սկսեն սառը դատել այնքան ժամանակ, քանի Ազգային ժողովում են իրենց «գրգռող» հանրապետականները, բ/ մոտակա տարիներին, քանի ասպարեզից չի հեռացել «խորհրդային սերունդը», ընտրողների մեծ մասը չի առաջնորդվի ծրագրերով եւ գաղափարներով, 3/ քաղաքական միավորները, ընտրություններից բացի, կայանալու այլ ճանապարհ չունեն: Հնարավոր չէ լողալ սովորել առանց ջուրը մտնելու: Անհրաժեշտ է միայն, որ այդ ջուրը պղտոր չլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հռիփսիմե says:

    Շատ թույլ մեկնաբանություն է, որը ձևավորված չէ ազգային տեսլականի հիման վրա:

  2. Հ.Շ. says:

    Խնդրին տուեալ, այս պահին ամենաէական կէտին ճիշդ, յստակատես եւ լրացուցիչ վերլուծումն է, այս խմբագրականը:

    Ինչպէս որ Պարոն Փաշինյանը իրաւունքը շահեցաւ մինչեւ ծայր տանելու իր քաղաքական շարժումը, նախկին – քսան տարիների – վարչակարգի բաղադրիչներն ալ պարտաւոր են մինչեւ ծայր տանելու Պարոն Սարգիսյանի ընտրած հակազդեցութիւնը այդ շարժումին: Այլապէս, իրենք աւելի վատթարացնում են ճգնաժամին հարուցած հենց այն վտանգները որ իրենք իսկ նշում են – իրաւացիօրէն – :

  3. Լավատես says:

    Ա Կուսակցություններն իրարից տարբերվում են միայն նրանով՝ ղեկավարվում են դրսի ազգերի հատուկ ծառայությունների շահերով ու նրանց տված երդումով, թե՞ մեր հայ ազգի շահով՝ հայ ազգին տված երդումով, հաշվի առնելով, որ դրսի մատը խառն է, ուրեմն որ կուսակցությունը որն ուզում է մասնակցել պետական կառավարմանը, պարտավոր է անցնել ԱԱԾ ի մանրակրկիտ քննությունը եւ հետո որպես քննիչ ԱԱԾ ն իր որոշումը հանձնի դատարան:
    Բ Բոլոր կուսակցություններում էլ կան խելքը գլխին մարդիկ, մենք բոլորս էլ այդ մարդկանց կարիքն ունենք պետական կառավարման համակարգում, դրա համար թող նրանք էլ իրենց մեջ կուսակցական հեղափոխություն կազմակերպեն, դառնան ժողովրդի կողմից վստահելի ու ազգովին տրվենք պետականաշինությանը:

  4. Ashot says:

    Պարոն Աբրահամյան, Փաշինյանը ավելի շուտ պիտի մտածեր տնտեսության մասին:
    Հենց հեղափոխության ժամանակ: ԿԿ-ի կառավարությունը լավել թափեր հավաքել ու ուներ կոնկրետ ծրագիր, որ իրականացնումեր առանց լայվի, միտինգ անելու բայց հստակ հասկա:

    Ինքը պիտի ազգային համաձայնության կառավարություն կազմեր ներառյալ ԿԿ ու մնացած պրոֆեսիոնալները:

    Բայց գնաց ատելության ճանապարհով թե բա բանակցելու չկա ՀՀԿ-ն պիտի կապիտուլացվի:
    ՀՀԿ-ն կապիտալուցվեց, բայց պարզվումա որ ինքը մարդ չունի ով տնտեսությունից ինչ որ բանա հասկանում:

    Ակնհայտա, որ իր գերնպատակաը ամեն գնով իշխանությունը պահելնա ու ինքը ամեն ինչ անումա միայն էտ ուղղությամբ:

    Դե իշխանությունը առանց կաշառքիել քաղցր բանա:
    Երրորդ մասում գտնվող խրուշովկից հետո ապրել կառավարական ամառանոցում, մի հատել սևանում ամառանոց, փարիզում շոպինգ անել:

    • Հ.Շ. says:

      Սիրելի եւ յարգելի Աշոտ,

      Շատ յաճախ իրարու հետ համաձայն ենք, ըստ էութեան: Այս նիւթով իսկ, խորքին մէջ, հակակարծիք չենք:

      Սակայն եթէ պիտի գերադասենք երկրի եւ ազգի վեհագոյն շահերը, պէտք է որ ուժը ունենանք համակերպելու կացութեան: Որովհետեւ այս կերպով կարելի չէ շարունակել: Խօսում ենք ռազմաճակատում մեռնող կամ վտանգուած մեր երեխաների մասին, նաեւ՝ երկրի կարգին սնանկութեան մասին:

      Փաշինյանը առա՞ջ թող մտածեր… դեհ լաւ, չմտածեց: Իսկ նախկին նախագահը բաւարար մտածե՞ց, այդպէս յանձնուելէ առաջ – առանց կաթիլ մը իսկ արիւնի կարող էր զսպել իրարանցումը, կամ գոնէ ջանալ … ; մնացեալ վնասները պէտք չէ որ կարեւոր լինէին, եթէ իսկապէս կը կարծէր որ գոյութենական վտանգ կայ: –

      Հիմա, այս է կացութիւնը: Անիմաստօրէն հակառակորդ կողմերէց մին պէտք է որ բանական լինի, չափահաս լինի, եւ ըստ այնըմ ՝ տեղի տայ: Հայրենիքի սիրոյն: Այս դերը վիճակուած է նախկին վարչակարգի համակիրներուն, գոնէ պետական կառոյցին մէջ: Անկէ դուրս, թող լինի ընդդիմութիւն, այլախոհութիւն, ինչ ո՜ր ամէն անձ կ’ուզէ: Սակայն կարելի չէ այսպէս անդամալուծել, խափանել տարրական իսկ պետութեան մը մեքենան:

      Խմբագիրը վերեւ նաեւ ուրիշ խելացի բաներ մատնանշած ու բացատրած է: Հաճիս նորէն կարդայ գրածը:

  5. ալֆրեդ says:

    ամբողջ վտանգը գալիս է էյֆորիայից։ կստացվի 80֊20 հարաբերակցությամբ խորհրդարան, ՀՀԿ ից էլ վատը

    • Հ.Շ. says:

      վերեւի խմբագրականից մէջբերում ՝
      « Ասում են՝ սպասենք, մինչեւ հեղափոխական էյֆորիան անցնի, երբ քաղաքացիները կառաջնորդվեն բանականությամբ, ոչ թե բնազդներով, կձեւավորվեն քաղաքական նոր միավորներ, եւ այդ դեպքում միայն հնարավոր կլինի ընտրություններ կազմակերպել գաղափարական եւ ծրագրային հիմքով: Դատողությունն, իմ կարծիքով, զուտ տեսական է: Որովհետեւ՝ ա/ մարդիկ դժվար թե սկսեն սառը դատել այնքան ժամանակ, քանի Ազգային ժողովում են իրենց «գրգռող» հանրապետականները,…»

  6. Ruben says:

    Տնտեսության զարգացման ու ներդրումային ծրագրերի իրականացման համար ամենամեծ խոչընդոտը ՀՀ տարածքում գործող «ջեբի» բանկերն են (18 հատ):
    Հայաստանում չկա պետական / ազգային բանկ, որը ծառայի / սպասարկի Հայաստանի քաղաքացիներին (իրավաբանական եւ ֆիզիկական անձանց):
    Հայաստանի բանկային համակարգը պետականության եւ անկախության հիմքի տակ դրված դանդաղ գործողության ական է (мина замедленного действия):

    Ցավում եմ կառավարության այն երիտասարդ ղեկավարների համար,
    որոնք ցանկանում են ինչ-որ բան փոխել դեպի լավը, բայց չեն կարողանում:
    Ծերուկ «շնագայլերի» ժանիքները դեռ շատ սուր են:

    Ծերուկ «շնագայլերը» առաջնորդվել են այն կանխադրույթով, որ բոլոր մարդիկ չար են, ուստի իրենք պետք է լինեն դաժան ու ցինիկ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, կյանքն ու ունեցվածքը:
    Ինչո՞վ է առաջնորդվում «աղտոտված ջուրը սուզված» Փաշինյանը:

    «Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը։» (Կարլ Մարքս)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930