Այսօր Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող առաջին տիկնայք Աննա Հակոբյանի հետ շրջայց կատարեցին Երեւանի թանգարաններում: Քիչ առաջ նրանք Երվանդ Քոչարի թանգարանում էին, այցից հետո նրանք գրառումներ արեցին մատյանում՝ կիսելով իրենց տպավորությունները:
Կասկադի մոտակայքում մի ծեր պապիկ ձեռնափայտով քայլում էր եւ առաջին տիկնանց իր դանդաղ քայլով խոչընդոտում, անվտանգության աշխատողները փորձեցին պապիկին հեռացնել ճանապարհից՝ զգուշորեն թեւից բռնելով եւ ուղեկցելով ճանապարհից դուրս, բայց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը անվտանգության աշխատողներին թույլ չտվեց դա անել, ասաց՝ պետք չի, իսկ Աննա Հակոբյանը, ձեռքը դնելով ծերունու ուսին, ինքը փորձեց ուղեկցել նրան մի փոքր:

President of France Emmanuel Macron accompanied with his wife Brigitte Macron take a walk at the Cafesjian Sculpture Garden in Yerevan, Armenia
Առաջին տիկնայք այս պահին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ