Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Բերբերյանը Ամուլսարի մասին

Հոկտեմբեր 31,2018 10:49

Հայտնի արվեստագետները շարունակում են ներկայացնել իրենց տեսաուղերձներն ի պաշտպանություն Ամուլսարի։ Սերժ Թանկյանից և Արտո Թունջբոյաջյանից հետո #SaveAmulsar արշավին է միացել նաև լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող և կատակերգու Բերբերյանը։

Նա, մասնավորապես նշել է․

Ես համոզված եմ, որ մեր մայր հայրենիքը մեր հավաքական ֆիզիկական մարմինն է, և ինչպես մենք ամեն ինչ անում ենք առողջ մնալու համար՝ ճիշտ սնունդ ընդունելով ու խուսափելով մեր մարմնի համար վնասակար թունավոր նյութերից, նույն կերպ էլ մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երկիրն առողջ ու ապահով պահենք:

Այն բոլոր հանքարդյունաբերական և հետախուզական աշխատանքները, որ տեղի են ունեցել Հայաստանում կամ տեղի են ունենում հենց այս պահին, միայն մի բանի են հասնելու՝ ավելի են հարստացնելու որոշ տրանսնացիոնալ ընկերությունների՝ փոխարենն առաջացնելով բնապահպանական ավեր՝ թունավորելով մեր գետերն ու հողերը և հիվանդացնելով մեր համերկրացիներին: Մեր համերկրացիները, մեր հայրերն ու մայրերն են, մեր եղբայրներն ու քույրերը, և մեզանից ոչ ոք չպետք է անգործ նստի ու թույլ տա, որ սա տեղի ունենա: Ամուլսարի հանքը Հայաստանում խոշորագույն հանքարդյունաբերական տարածքներից մեկն է, և չնայած տարածքի շինարարությունը գրեթե ավարտված է, բուն հանքի արդյունահանումը դեռևս չի սկսվել՝ շնորհիվ տեղացիների ու բնապահպանական խմբերի դիմադրության: Ամուլսարը նշանակալի է, որովհետև եթե հանքը սկսի շահագործվել, այն անվերականգնելի վնաս է հասցնելու շրջակա գետերին ու բերրի հողերին, էլ չասած՝ այն վնասը, որ հասցվելու է տեղի բնակչության առողջությանը հանքի առաջացրած թունավոր թափոնների պատճառով: Ինչպես ասացի, մեր հայրենիքը մեր հավաքական ֆիզիկական մարմինն է, և ինչպես մենք չենք ուզում, որ մեր մարմինը խոշտանգվի, բռնության ու փորձերի ենթարկվի, նույն կերպ էլ չպետք է թողնենք, որ մեր հողը թունավորեն: Հավատացեք, ոչ մի տնտեսական օգուտ այդքան չարժե: Դա նման է երիկամներդ վաճառելուն: Մտածեք: Կանեի՞ք նման բան:

#SaveAmulsar արշավը շարունակվում է։ Միանալու համար հայտնի մարդիկ կարող են տեսանկարել իրենց ուղերձն ու տեղադրել համացանցում:

Շարունակելի…

https://www.facebook.com/armecofront/videos/284415822194413/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031