Նոյեմբերի 3-ին, ժամը 17.15-ի սահմաններում Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին, Հովք գյուղից մոտ 1 կմ դեպի Իջեւան, տեսանք վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Իմացանք, որ այդ ավտոմեքենան հարվածել է առջեւից ընթացքող «Գազելին», որը ստիպված է եղել նվազեցնել արագությունը, քանի որ այդտեղ ասֆալտի ծածկը կտրված է: Ասֆալտի ծածկը այդպիսին է, քանզի այդ ճանապարհը հիմնանորոգած ճանապարհաշինարարները իրենց գործը թերի են կատարել:
Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին կանոնավոր ուղերթներ կատարող միկրոավտոբուսների վարորդները մեզ հայտնեցին, որ այդ հատվածում ճանապարհի շերտի նման կտրված-թեքությունները առնվազն 3 հատ են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: