Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինարարների վատ աշխատանքի պատճառով վթար է տեղի ունեցել

Նոյեմբեր 04,2018 18:54

Նոյեմբերի 3-ին, ժամը 17.15-ի սահմաններում Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին, Հովք գյուղից մոտ 1 կմ դեպի Իջեւան, տեսանք վթարված  «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Իմացանք, որ այդ ավտոմեքենան հարվածել է  առջեւից ընթացքող «Գազելին», որը ստիպված է եղել նվազեցնել արագությունը, քանի  որ  այդտեղ ասֆալտի ծածկը  կտրված է: Ասֆալտի ծածկը այդպիսին  է, քանզի  այդ  ճանապարհը հիմնանորոգած ճանապարհաշինարարները իրենց  գործը թերի են կատարել:

 Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին կանոնավոր ուղերթներ կատարող միկրոավտոբուսների վարորդները  մեզ հայտնեցին, որ  այդ հատվածում  ճանապարհի շերտի նման կտրված-թեքությունները առնվազն 3 հատ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930