Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկեց 1/20 ընտրատեղամասում՝ ԵՊՀ մասնաճյուղ:
Էդմոն Մարուքյանը եկել էր քվեարկության որդու՝ Քրիստիանի հետ: Նրանք նախ հերթ կանգնեցին, քանի որ այս ընտրատեղամասում բավականին մեծ էր ընտրողների թիվը: Այնուհետև քվեարկեցին:

Հարցին՝ այս ընտրություններին Գևորգն իր համար աշխատե՞լ է, Էդմոն Մարուքյանը կատակով պատասխանեց. «Անցյալ ընտրություններին էլ Գևորգը թամամ մեզ համար չի աշխատել: Իսկ այս ընտրություններին բազում գևորգներ են մեզ համար աշխատել՝ նրանք ՀՀ քաղաքացիներն են, մեր վստահված անձինք, մեր անդամները»:
Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

















































