Այս թխվածքն իր մեջ միավորում է Արեւելքի բույրը, քանի որ պարունակում է Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հայտնի նարնջի ծաղիկների բուրավետ ջուրը, եւ Արեւմուտքի նրբագեղությունը, քանի որ նշով եւ նարնջով թխվածքներն ընդունված են Եվրոպայի միջերկրածովյան հատվածներում նույնպես: Համեղ, նուրբ, փխրուն թխվածք է, որը մեկ անգամ պատրաստելուց հետո՝ կդառնա ձեր խոհանոցի մշտական հյուրը:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ- 200 գրամ
Շաքարավազ- 1 բաժակ
Ձու- 4 հատ
Նշի ալյուր-150 գրամ
Ալյուր-80 գրամ
Սոդա- 0,5 թեյի գդալ
Նարինջ-1 հատ
Նարնջի ծաղիկների բուրավետ ջուր- 2 ճաշի գդալ
Շաքարի փոշի- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը եւ շաքարավազը լավ հարեք, որ դառնա միատարր, կրեմանման զանգված:

Խմորը լցրեք կարագապատ հրակայուն տարայի մեջ եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 40 րոպեով: Ժամանակը լրանալուց հետո ստուգեք փայտիկով, եթե չոր է, անջատեք ջեռոցը, եթե ոչ՝ թողեք եւս 5-10 րոպե: Թխվելուց հետո թողեք մի տաս րոպե ջեռոցում, ապա հանեք, թողեք հովանա, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

























































