Այսօր Aravot.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկանին հարցրեց՝ ձեզ Մարտի 1-ի գործով կանչե՞լ են հարցաքննության, դուք այդ գործով իրավապահ մարմիններին ասելիք չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ես ուզում եմ, որ դու գնաս, բացես «Հայկական ժամանակ» թերթը, Նիկոլ Փաշինյանը թերթը, որ գրած էր՝ միակ մարդը, որը ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել՝ Մարտի 1-ի հետ կապված»:
Երբ հիշեցրին, որ իր թիկնազորը ՊՆ-ից ստացել էր համազգեստ, զրահաբաճկոններ՝ նա պատասխանեց. «Մեկի անունը տվեք, թիկնազորը՝ ո՞վ, ցույց տվեք, ախր չի կարելի ցեխ շպրտել մարդուն»:

Մենք ասացինք՝ ձեր բարի համբավն արատավորե՞լ են, ուրեմն դատի տայիք, որ այս հարցադրումներն այլեւս չլինեին՝ նա պատասխանեց. «Ես դատի տալու…թող մեր հարգարժան լրագրողներն ասեն՝ Ծառուկյանը բացարձակ հայտարարել է, թող ասեն, եթե իրենց ասածը ճիշտ է, թող Ծառուկյանին պատասխանատվության ենթարկեն»:
Նա հայտարարեց. «Որ ազգով էլ կանգնեք՝ Ծառուկյանին վատ վիճակի մեջ չես դնի, որովհետեւ ես ինչ մտածում եմ՝ ասում եմ»:
Լրագրողները հարցրեցին, թե Ծառուկյանն ինչպես է վերաբերում Քոչարյանի կալանավորմանը: Նա ասաց, որ քննիչները գործով կզբաղվեն: Հարցին՝ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր քննիչները,դատավորն ասե՞լ են քաղբանտարկյալ է, որոշումը կլինի՝ կտեսնենք»:
Մանրամասները ՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































