Ավտոներկրողներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում. նրանք դժգոհ են կառավարության սահմանած նոր պայմաններից՝ ներկրված մեքենայի առուվաճառքի դեպքում որոշակի հարկային վճար պետք է կատարվի:


«Վարորդների լիգա» հ/կ-ի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն էլ, որը հայտնի է նախկինում անհատ տաքսիստների հետ պայքարով, հայտարարեց՝ «Մեքենաների մաքսազերծումը թանկացել է, խաբա՞ր եք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Վարչապետի օգնականը վստահեցրեց՝ խնդիրը կարգավորվում է՝ անձը այլեւս իր զոքանչի ու մեկ այլ ուրիշի անունով ստիպված չի լինի մեքենան բերել, նա կարող է զբաղվել ձեռներեցությամբ՝ իր անունով որքան կամենա՝ կարող է բերել, միայն թե պետք է հարկ լինի, իսկ այդ հարկը, կառավարությունը հավաստիացնում է՝ խելամիտ է լինելու:
Մանրամասն՝ տեսանյութում
Սակայն այս պարզաբանումը չհանդարտեցրեց ցուցարարներին. Նրանք շարունակում էին բողոքներ ներկայացնել. Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ «Էս որոշել եք ասեք՝ 20 % չեք ուզում մուծեք, էսի մուծեք, հաջողություն ձեզ: Հա՞: Բա մեր ապագան, բա մեր գումարները, հարց չտա՞նք վարչապետին: Չասե՞նք՝ հարգելիս, մեր թոշակի վրա ինչ ա լինելու, բա էսքան փող ենք մուծել»:
Մեկ այլ ցուցարար՝ Արսեն Խաչատրյանն էլ ասաց՝ «Ես որ խոսում եմ, ոչ 2-րդ ունեմ, ոչ էլ 3-րդ, կարան նայեն՝ ստուգեն, ես որ խոսում եմ, ժողովրդի մասին եմ մտածում. Մարդիկ որ 2-րդ մեքենան են բերել, նվիրատվություն են արել, դրա վրա որոշում են կայացնում, էդ տիպի մարդկանց պիտի ազատեն էս հարցերից, որովհետեւ էդ տիպի մարդիկ պատրաստ չեն եղել, որովհետեւ մենք հեղափոխությունը արել ենք, պարոն Փաշինյան, որ մարդկանց հարկերից ազատեն: Իսկ էս կառույցներն էդքան բանը չեն հասկանում՝ էլի՝ հարկ, հարկ, հարկ»: Ապա Տիգրան Հովհաննիսյանն էլ ավելացրեց՝ «27 տարի…եթե դուք հիշում եք, մենք երազել ենք հարկ վճարել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ին ցուցարարներից մեկը ցույց տվեց ՊԵԿ-ից ստացած ծանուցումները, որոնք ազդարարել էին՝ ներկրված ու վաճառված մեքենաներից համապատասխան հարկ պիտի վճարվի:


Մանրամասն՝ տեսանյութում
Մովսես Բայունցը նաեւ ասաց՝ «Թողեն մենք մեր անունով բերենք մեքենաները, էլ զոքանչի ու աներոջ դավերնստով չանենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































