Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել հին «պրակտիկաներից»

Հունվար 22,2019 10:00

Մարզպետները, պարգեւատրելով իրենց եւ իրենց աշխատակիցներին, ակնհայտորեն օրենք չեն խախտել: Ավելին՝ վստահ եմ, որ առաջներում կար այդպիսի «պրակտիկա»: Բայց հեղափոխությունից առաջ պետական համակարգում կային բազմաթիվ այլ «պրակտիկաներ», եւ դրանք մերժելու համար տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել: Այժմ խնդիր կա ձեւավորելու այնպիսի «պրակտիկաներ», որոնք չեն հակասի «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» պաթետիկ բացականչությանը եւ «հպարտ քաղաքացիների» հրճվալից արտասուքին: Ի դեպ, կարելի է հպարտ քաղաքացի լինել եւ ծառայել հայրենիքին՝ գործելով պետական համակարգից դուրս: Չեմ կարծում, որ վիրահատություն անող բժիշկը կամ ամեն օր դասարան մտնող ուսուցիչը, եթե անգամ նրանք անցած գարնանը չեն փակել փողոցները, պակաս հպարտ քաղաքացիներ են:

Բայց պետական պաշտոնյաների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, որովհետեւ մենք՝ հարկատուներս, նրանց վստահում ենք մեր գումարները, նրանք ոչ միայն օրենքի, այլեւ բարոյական նորմերի, էթիկայի տեսանկյունից պետք է անթերի լինեն: Եթե մարդը Հայաստանի նման աղքատ երկրում չինովնիկական ամբարտավանությունը մերժող հեղափոխությունից հետո ստանձնում է որեւէ պետական պաշտոն (այդ թվում՝ մարզպետի), ապա նա պետք է պատրաստ լինի որոշակի անհարմարությունների, անգամ՝ զոհողությունների, մասնավորապես՝ «չոր աշխատավարձով» ապրելուն:

Երբ Արեւմտյան Եվրոպայի որեւէ երկրում կամ Ճապոնիայում բարձրաստիճան պաշտոնյան ազատվում է աշխատանքից, օրինակ, այն բանի համար, որ սեփական ամառանոց է գնացել պետության կողմից իրեն տրված ծառայողական մեքենայով, նա պատժվում է ոչ թե օրենքը խախտելու, այլ պաշտոնական էթիկան խախտելու համար: Քաղաքացիներին ուղերձ է հղվում, որ իրենց գումարներից ոչ մի կոպեկ կամայականորեն չի ծախսվի: Դա չի նշանակում, որ այնտեղ չկան պաշտոնյաներ, որոնք իրենց «ավելորդություններ» են թույլ տալիս: Բայց բոլոր ռիսկերը մնում են նրանց հայեցողությանը՝ չինովնիկները գիտեն, որ էթիկայի տեսանկյունից սխալ արարքների բացահայտման դեպքում կարող են զրկվել պաշտոնից:

Վստահ եմ, որ մենք էլ պետք է ձգտենք նման դրվածքին: Մինչ այս պահը երկու տասնամյակների «պրակտիկան» հակառակ պատկերն էր ներկայացնում: Նախարարներն ու մարզպետներն ունեին երկու «սպասարկող» մեքենա՝ մեկը իրենց համար, մեկը՝ ընտանիքների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Նախ ասեմ, որ աշխատանքային օրենքի խախտումը երևում է՝ պարզապես պետք է ստուգել: 13-րդ աշխատավարձով պարգևատրվում էր 12 ամիս աշխատած անձը: 3.5 ամիս աշխատածին պարգևատրել ամբողջ դրույքաչափով՝ խախտում է եղել միշտ: Եթե սրանք աշխատանքային օրենսգրքւմ ինչ են փոխել՝թող ասեն: Ի՞նչ է նշանակում այս հարցում լսել ինչ որ վարժապետի՝ ինչքան էլ նա չքնաղագույն Լիլիթ Մակունցը չլինի:Հասկացանք, նախկին ՛՛նահանգապետեր՛՛-ի տանից գողերը տանում էին 300000 եվրո քեշ ու միլիոնի ապրանք: Կարող եք ստուգել Տավուշի դեպքը: Սրանք ավելի մանրապճեղ են՝իրենք իրենց պարգևատրում են: Բա լավ, եթե որակով մարդ չկա մեյդանում՝ի՞նչ անենք:

  2. Քաղաքացի says:

    Այն, որ այս դեպքը դարձել է լայն հանրության քննադատության առարկա, դա շատ ողջունելի է։ Այս առումով փաստենք այն դրական իրավիճակը, որն ունենք այսօր։ Ընդդիմություն չկա, “որակով մարդ” չկա ՝ ամբողջ ազգը, որոշ տկարամիտ քննադատների շնորհիվ, որակվել է, որպես ամբոխ։ Որտեղից լինի ընդդիմություն, եթե տասնամյակներ շարունակ իշխանույունների ամենահաջողված գործը, այն վերացնելն էր։ Ընդդիմությունը, ձնծաղիկ չէ, որ գարնանը կծաղկի, իսկ որակով մարդը, եթե չհաշվենք ժառանգական հատկանիշները, ձևավորվում է որակով համակարգի ներքո։ Ավազակների և թալանչիների երկրում որակով մարդու ուղեղն ու կարողությունները կօգտագործեն, սակայն նա չի հայտնվի մակերեսի վրա իրավիճակ փոխելու համար։ Այսօր հասկացող-չհասկացող՝ բոլորը քաղաքագետներ և քննադատներ են դարձել։ Նախքին թալանչիները օպոզիցիայի թափուր տեղի համար կատաղի կռիվ են տալիս։ Լրատվամիջոցներ են գնում։ Ի՞նչու չէ։ Իրենց համար խնդիր չէ գնել Հայաստանի բոլոր լրատվամիջոցները փաստաբանական կորպուսն էլ հետը։ Այս վերջիններն էլ ի՞նչու չօգտվեն ընձեռված հնարավորությունից (իհարկե, ոչ բոլորը, այստեղ է աշխատում գենետիկ ասված երևույթը)։ Եվ ցանկացած ՔԱՂԱՔԱՑԻ պետք է յուրաքանչուր դեպքում, միացնի ուղեղը, կարողանա թացը չորից զատել, կարողանա հասկանալ ով է կանգնած քննադատության հետևում և ինչ նպատակներ է հետապնդում։ Այն որ լրատվական դաշտը լցոնած է մանիպուլյատիվ լրատվական աղբով, դա արդեն փաստ է։ Անձամբ ես ինձ համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում եմ վստահված աղբյուրներից, արհեստավարժ և ազնիվ մասնագետների վերլուծություններից ինչպիսիք են՝ Մանվել Սարգսյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արա Պապյանը և այլ։ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գործ արեց, մենք արդեն հույսներս կորցրել էինք, որ այս համակարգի ողնաշարը մի օր կկոտրվի։ Մտածում էինք, որ այս ճանապարհով էլ կամաց-կամաց կվերանանք։ Այդ “քաղաքական կամքը”, որի մասին մեծիկ-մեծիկ խոսում էին, արյո՞ք ունեին, որ հրաժարվեին ալան-թալանից։ Իսկ այժմ մենք բոլորս շատ անելիքներ ունենք յուրաքանչուրը իր տեղում, որ երկիրը երկիր դառնա։ Պահանջատեր լինենք ինքներս մեր հանդեպ և կառավարության հանդեպ ևս։

    • Հ.Շ. says:

      եթէ մի քիչ ել բարեհաճէիք դիմանալ, համբերել, ամէն բան ալ կը բարելաւուէր, բանական եւ տրամաբանական չափերով

      Սերժ Սարգիսեանի հրաժարականով գոհանայիք, առանց մնացեալ եղածն ալ չեղածն ալ քանդելու, անէացնելու, եւ այդ ալ ինչ հրճուանքո՜վ

      հիմա, դէպի ետ գնացիք երեսուն տարի…

      այսպէս, զերոյից լրիւ ետ սկսէք, տեսնենք այս անգամ որքան կը դիմանաք եւ կը համբերէք

      • Հ.Շ. says:

        Իսկ կանխելու համար սովորական, աժան առարկութիւնը թէ՝ «դուք հըլէ եկէք ապրեցէք այստեղ, տեսնենք ոնց կը դիմանաք», նկատի ունենանք որ ատիկա վերջապէս ձեր երկիրն է. մենք, ախպարներս, ոչ թէ որեւէ նախահայր իսկ չենք ունեցած այդտեղ, այլ մեծ-հայր, կամ հայր իսկ չենք ունեցած այդտեղ. Երբ որ, փաստօրէն, երեսուն տարիներ անց, դուք այսպէս չկարողանաք նորմալ երկրի մը վերածել ձեր այդ երկիրը, Անկախութեան առաջին օրէն իսկ սկսեալ, ալիք առ ալիք փախչում էք ձեր երկրից, լքում էք զայն, մենք ձեր տե՞ղը գնանք այդտեղ, ու զայն ոտքի հանենք… Որ փորձենք, առիթը չէք տար, քանիները գնացին, սնանկացած ետ վերադարձան… Մենք իրաւունք ունինք միայն դրսից փողեր ուղարկելու, այդքանը միայն: Ի դէպ, եթէ ձեր Փաշինյանը յոյսը դրած էր սփիւռքահայ ներդրողների վրայ, դեհ հիմա թող երթայ եւ Թանկյանին, Խանճյանին եւ Գլենտեյլի քաղաքապետին հարց տա թէ, բա ո՞ւր են, այդ ներդրողները:

        https://haytougchamlian.blog/

  3. Քաղաքացի says:

    Համաձայն ֆիզիկայի օրենքների յուրաքանչուր ազդեցություն արժանանում է համարժեք հակազդեցությանը և դա զարգացման ու առաջընթացի հիմնական գրավականն է: Ցանկացած հարաբերություններում՝ ամուսիններ, գործատու-աշխատող, կառավարություն-ժողովուրդ, եթե հարաբերությունների հիմքում ընկած է միակողմանի համբերությունը, այդ հարաբերությունները դատապարտված են: Երկու կողմն էլ դեգրադացվում են: Մեկ կողմը կորցնում է իրականության ռեալ պատկերը և մարդկային կերպարանքը, ինչպես մեր նախքին իշխանավորները, իսկ մյուս կողմը, այլևս նահանջելու տեղ չունենալով, կարող է անցնել որոշակի սահմաններ և հոգեբանորեն այլափոխվել: Փառք Աստուծո, մի տերև անգամ չկոտրվեց, որովհետև դա ամբոխ չէր այլևս և ղեկավարն էլ «Հայաստանի միակ տղամարդը» չէր. Ադեկվատությունը ցանկացած ԱՌՈՂՋ հարաբերություններում անհրաժեշտություն է: Դիմացողն է որոշողը դիմանալու սահմանը և ՄԻԱՅՆ ԻՆՔԸ: Ցանկացած համակարգ, կայսրություն, երկիր, որի հիմքում ընկած է անբարոյականությունը դատապարտված է կործանման:

    • Հ.Շ. says:

      նախ վստահ եղէք որ այդ «անբարոյականությունը», նշանակալից կերպով, դարմանուեցաւ, յետոյ դուք ձեզ ծափահարեցէք անցած ինը ամիսների անհեթեթութեան համար

      չեմ խօսում հիներից մնացորդածին մասին… այլ իրբեւ թէ նորերի մասին…

      ձեր այն խորունկ խնդիրները զորս ուզում էք լուծել, շատ քիչ, նուազագոյն չափով կապ ունին քաղաքական համակարգին հետ, մինչ դուք կարծում էք թէ անոնց բոլորին լուծումը կը գտնուի քաղաքական ոլորտում… այս պատճառով ալ պարապ բան էր տեղի ունեցածը… բայց անկէ օգտուողներուն՝ անուշ լինի…

  4. Քաղաքացի says:

    Այո, դա մեր երկիրն է, մենք ենք տերը և լավի և վատի: Հայրենասիրությունը տաղանդի նման մի բան է, մեկը ունի, մյուսը՝ ոչ, մեղադրելու չէ: Այդ զգացմունքը Հայրենիքին պետք չէ, բնավ, այդ զգացմունքը անհրաժեշտ է մարդուն իրեն այս աշխարհում որոշակիորեն զգալու համար, խուսափելու համար նման հոգեվիճակից, որը կոչվում է problem of identification: Վերջերս եկել եմ այն համոզմունքի, որ այն, ինչ անում ենք մեր կյանքում, բոլոր զոհաբերությունները, նույնիսկ մեր երեխաների համար, առաջին հերթին մենք անում ենք ինքներս մեզ համար: Ինչ վերաբերվում է փողին… Մոնթեն դրախտային Կալիֆորնիան թողած նվիրեց իր կյանքը, մյուսը՝ փողը: Եղածը ընդամենը փող է, որն, ի դեպ, տեղ չէր էլ հասնում:

    • Հ.Շ. says:

      փողը տեղ չէր հասնում, անշուշտ… իսկ այդ բոլոր ենթակառոյցները որ սարքուեցան, ամբողջ Երեւանի Կենդրոնը որ ծաղկեցաւ եւ մաքրուեցաւ, հարիւր հազարաւոր սաները որ տարիներով սնանուեցան, հագուեցան, դպրոց գացին, եւայլն. եւայլն., այդ ամէնուն մէջ բնաւ չկային դասական Սփիւռքի նուիրատւութիւնները…

      այս բոլորը միրաժներն են, չէ՞… մեր ազգասիրական երեւակայութիւնն է՝
      http://www.himnadram.org/en/projects/status/1

      բայց ոչինչ, գիտենք որ ձեզմէ շատեր տարրական երախտագիտութեան հետ խնդիր ունիք, մենք ալ ձեր մերսիին կարիքը չունինք արդէն, անոր համար չէ որ օգնում ենք ձեզ

      ազգային ինքնութեան խնդի՞ր… lol…

      դասական Սփիւռքի մէջ երեխաներ կան որ երկու բառ հայերէն չեն գիտեր, եւ իրենք զիրենք շատ աւելի հայ կը զգան, հայու ազգային գիտակցութեամբ տոքորուած են, աւելի հպարտ են հայի ծագում ունենալով, քան թէ Հայաստան անունով այդ երկրի բնիկներու մէկ հսկայական բաժինը – ձեր ԼՈՍի դասալիքները միայն բաւարար են արդէն, փաստելու համար այս իրողութիւնը –

      ձեզմէ շատեր է որ օտարացած ախպարներից կարիքը ունիք սովորելու թէ ինչ է նշանակում հայ լինել, եւ իսկապէս Հայրենիքը սիրել… զայն սիրել ոչ թէ մեր անհատական, անհատապաշտ բարօրութեան համար, այլ որպէս Գաղափար… Պարտականութիւն… դեռ հարիւր հատ «յեղափոխութիւն» ընէք նէ ալ, չէք հասկնար ասիկա…

  5. Mher says:

    Ինձ 660000 դրամով չբավարարվող ծառաներ պետք չեն։ Ինչ են գցել գլուխները այդ ծառայել բառը։ Զբաղեցնում են պետական պաշտոն, ստանալով այդ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, որը իհարկե իրենց նախկին աշխատավարձի հետ չես համեմատի։ Մարդիկ իրենց 5 միլիոն աշխատավարձերը թողել եկել մեզ 660000 ով ծառայում են ։

  6. Քաղաքացի says:

    Հարգելի Հ. Շ.
    Վերջին հատվածի Ձեր ալեկոծված զգացմունքները և վրդովմունքի ճիչը ուզում եմ վերագրել, այնուամենայնիվ նրան, որ Դուք անտարբեր չեք նրան, անկախ նրանից ինչքանով եք Դուք ճիշտ կամ սխալ, ինչ կատարվում է Հայաստանում: Եվ որպես Հայաստանի քաղաքացի, շնորհակալ եմ Ձեզ դրա համար: Կասեք, կարիքը չունեք իմ շնորհակալության: Ճիշտ եք, բայց ես կարիքը ունեմ այն հայտնելու: Նույնը կարող եմ ասել Սփյուռքի օգնության վերաբերյալ: Չգիտեմ, թե ինչ հիմքեր ունեք դատելու նրա մասին, որ Սփյուռքի աջակցությունը և ոչ միայն նյութական թերագնահատված է Հայաստանում, սակայն ուզում եմ հավաստիացնել Ձեղ, որ դա այդպես չէ: Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչպես է մսխվել Սփյուռքի օգնությունը: Սակայն Սփյուռքը, տեսնելով թե ովքեր են տնօրինում օգնությունը և ինչպես, պետք է հետամուտ լիներ նման հարցերին: Ինչև է: Հուսամ, որ դա անցյալում է: Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը բեվևռել մի այլ հանգամանքի վրա, որը, համոզված եմ, անթույլատրելի է: Դա այն բաժանարար գիծն է, որը Դուք դնում եք «ախպարների» և «հայաստանցիների» միջև: Եվ ի դեպ, դա շատերին է հատուկ Ձեր մոտ: Հայաստանում արդեն շաաաաատ վաղուց նման բան չկա: Գրեթե, Խորհրդային 70-80 թվականներից: Կարող եմ համեմատել այդ երևույթը մեկ այլ երևույթի հետ, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, ամբողջ Հայաստանը իր բոլոր ռեսուրսներով, բնականաբար, սատար կանգնեց Ղարաբաղին: Տարիներ շարունակ անլույս, անջուր, անհաց, երկրաշարժն էլ գլխից, այստեղ և այնտեղ, ժամանակ առ ժամանակ ձայներ էին տարածվում, թե ինչ պետք է մեզ այդ Ղարաբաղը: Բայց այդ ձայները շատ շուտ լռեցվեցին, որովհետև ամբոխը, ինչպես Դուք մեկ անգամ անհարգալից անվանեցիք ժողովուրդը, ընդունեց իր որոշումը սատար կանգնել, որովհետև դա ազգային կարևորություն ունեցող հարց է, այլ ոչ թե անձնական եսասիրական դրդումներ: Մենք ապրում ենք տարբեր աշխարհներում, տարբեր մշակույթների ներքո և ի վերջո, տարբեր սացիալական պայմաններում, և այս ամենը չի կարող չանդրադառնալ մեր արժեքների, մեր կեցվածքի և մտածելակերպի վրա: Սակայն հորդորում եմ Ձեզ, բաժանարար գիծ չդնել և վստահել Հայաստան երկրի ԺՈՂՈՎՐԴԻ դրսևորումներին: Բերեմ մեկ օրինակ: Իմ գործընկերը և ղեկավարը միաժամանակ (IT ոլորտ), մեքենա գնելիս երկար ժամանակ ընտրելու գործընթացում, մեկ օր էլ հարցրեց իմ կարծիքը, այդ հարցի շուրջ: Ես էլ նրան հարցրեցի «Դու գիտես, որ ես հեծանիվը մեքենայից հազիվ եմ տարբերում, ինչ ակընկալիքով ես տալիս ինձ այդ հարցը»: Նա ինձ պատասխանեց: «Դու էլ քո չափով և քո տեսանկյունից քո կարծիքով կարող ես ինձ օգտակար լինել»: Այնպես որ, ունեցեք, իհարկե Ձեր կարծիքը, դա Ձեր իրավունքն է, սակայն եթե ոչ հարգեք, գոնե ականջալուր եղեք այն մարդկանց կարծիքին, որոնք անմիջական մասնակիցն են և համբերողն են Հայաստան կոչված երկրում: Հարգանքներս:

  7. Քաղաքացի says:

    Բոլորովին չուզենալով դիպչել Ձեր հոգու նուրբ լարերին, հավաստիացնում եմ Ձեզ, որ սիրել Հայրենիքը որպես գաղափար, ապրելով օրինապաշտ և բարեկեցիք երկրում, շատ ավելի դյուրին է, քան մխրճված լինելով անօրինականությունների, չքավորության և անարդարության մեջ: Այս պայմանները սիրո լավագույն փորձությունն են: Սիրո, որպես գաղափար, դրսևորման մեկ շատ վառ օրինակ է Կոստան Զարյանը: Կարդացեք: Հիացած եմ նրանով և իր գործերով, նա հսկա է: Տոգորված լինելով այդ վեհ սիրով, ինչպիսի գործեր թողեց նա հետնորդներին և ինչպիսի ողբերգություն ապրեց, ապրելով ռեալ Հայաստանում: Ինչ վերաբերում է Կալիֆորնիայի դասալիքներին… Մեզանից յուրաքանչուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Հայաստանում այնքան մարդ կա, որոնք ասում են, մի կտոր չոր հաց, բայց իմ երկրում: Ամեն ոք, իրավունք ունի անել իր ընտրությունը… Ես ոչ մեկին չեմ դատապարտում այս առումով, ես դատապարտում եմ այն կառավարությունները, որոնք գալիս են, ոչ թե երկիր կառուցելու, այլ սեփական գրպանները լցնելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031