Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկման դատապարտվածներից ու նրանց հարազատներից շատերի հույսը Նաիրա Զոհրաբյանն է

Փետրվար 02,2019 22:13

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ ազատազրկման վայրերում իրենց պատիժը կրող անձինք մեծ հույսեր են կապում։ Մանավանդ այժմ՝ երբ նա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

«Արթիկ» ՔԿՀ-ում 12 տարվա ազատազրկման դատապարտված 59-ամյա Ռուբիկ Մարտիրոսյանի քույրը՝ Նունե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ եղբոր հետ խոսելուց ՝ տիկին Զոհրաբյանին դիմելու համար է ասում։ «Մենք մի բան ենք ուզում՝ վերանայել եղբորս գործը։ Շատ մեծ պատիժ են տվել։ Շատ հիվանդություններ ունի»,-ասաց Նունեն։

«Արմավիր» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված 30-ամյա Արթուր Ներսեսյանը մոտ 8 տարի անազատության մեջ է։ Առաջին ամուսնությունը չստացվեց։ Կինը հեռացավ։ Նորից ամուսնացավ ու հիմա ՔԿՀ վարչակազմը պատրաստվում է նրան ներկայացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման։ Հեպատիտ Ց ունի, ուզում է բուժվել, երեխաներ ունենալ։ Գործող տույժեր չունի։ Տույժն էլ միշտ հեռախոս պահելու համար է եղել։ Նրա կնոջ՝ Աննա Թադեւոսյանի պատմելով հույս չունեն, որ դատարանը կընդառաջի։ «Որպես կանոն՝ մերժում են վաղաժամկետ ազատել։ Դատավորը հաշվի չի առնում բնութագիր, հիվանդություն։ Իր ներքին համոզմունքով մերժում է»,-ասաց Աննան՝ ավելացնելով որ դիմել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հանձնաժողովի նախագահին՝ ամուսնու հարցով հետեւողական լինելու համար։

«Արմավիր» ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալի՝ 26-ամյա Մուշեղ Պողոսյանին պատժից վաղաժամկետ ազատման համար չնայած Նաիրա Զոհրաբյանը երաշխավորագիր էր տվել, սակայն վերաքննիչ դատարանը հաշվի չառավ պատգամավորի միջնորդությունը, անգամ որոշման մեջ այդ մասին ոչ մի տող չկա։ Մուշեղը նաեւ առողջական լուրջ խնդիրներ ունի, սոցիալապես անապահով է եւ հնարավորություն չունի հետազոտվելու։ Դատապարտյալի մոր՝ տիկին Ռոզայի խոսքով, որդին դիմել է պատգամավորին՝ միջնորդելու պետպատվերի շրջանակներում հետազոտվելու համար։ «Մուշեղը պատմում է, որ տիկին Նաիրան միշտ գնում է բանտ, հանդիպում մարդկանց հետ»,-ավելացրեց Ռոզա Պողոսյանը։

Ի դեպ, նկատենք, որ պատգամավորների՝ դատարաններին ուղղված միջնորդագիր-երաշխավորագիրները հաշվի են առնվում այն դեպքում, երբ մեղադրյալը կամ ամբաստանյալը հասարակությանը հայտնի դեմքեր են լինում։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը միջնորդել էին վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլից հետո մահացած լրատվական գործունեություն ծավալող Մհեր Եղիազարյանի կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար, սակայն դատարանը ընթացք չէր տվել։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարի says:

    Այո,ես ինքս տեսել եմ թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը օգնում և աջակցում , որ դատապարտյալը ուղղվի և ինտեգրվի հասարակությանը ։ Նա իր մոտեցումով , իր մարդկային վերաբերմունքով ավելին է անում նրանց ուղման համար քան այն մարդկանցից շատերը որոնք ի պաշտոնե կոչված են դրան ։ Ես լրիվ համամիտ եմ հոդվածագրի հետ , որ դատապարտյալների , թող ինձ ներվի, բայց ես այսպես կասեի , ճնշող մեծամասնությունը , արդարության հասնելու համար , իրենց հույսը կապում են ուզում եմ շեշտել այս բառը ՊԱՏԳԱՄԱՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ ։ Նա իրոք պատգամաոր է , ժողովրդի ձայնը։ Եվ մենք մեր աղոթքն ենք հղում , առ Աստված , նրան առողջություն , ուժ հայցելով ։ Նրա հայ տեսսկը պետք է մեր ժողովրդին ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728