«Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ ԿԳ նախարարությունը հունվարի 14-28-ը դպրոցականների եւ երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Մրցութային հանձնաժողովը 170 հայտերից ընտրել էր լավագույն 5-ը, որոնք արժանացան UCOM ընկերության եւ STEM միության մրցանակներին: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ԿԳՆ կայքում եւ նախարարության ֆեյսբուքյան էջում: Հաղթողներն են Էլեն Մանգասարյանը, Մերի Խաչատրյանը, Շուշան Արեւշատյանը, Դավիթ Դավթյանը եւ Հայկանուշ Հովհաննիսյանը:


Նա հավելեց, որ այսօր դպրոցներում ու բուհերում վլոգերներ են առաջ եկել, որոնք հետաքրքիր բովանդակություն են ստեղծում. «Մեծահասակները նույնիսկ չեն էլ իմանում, որ բավականին հետաքրքիր մշակութային շերտ է ստեղծվել եւ երեխաները հետաքրքիր բան են արտադրում: Մենք խնդիր ունենք ցույց տալու, որ երեխեքը կարող են անգամ մեծահասակներից լավ բաներ նկարել:

Մանրամասները` տեսանյութում
Սամվել Մարտիրոսյանը կարեւորեց օրիգինալ գաղափարները, ասաց, որ հաղթել են հատկապես նրանք, որոնք ավելի ինքնուրույն եւ գրավիչ գործեր են ստեղծել, ուրախությամբ նշեց, որ լավ է` գոնե հաղթողների թիվը 5-ն է եւ ոչ թե 3-ը:
Մանրամասները` տեսանյութում
Հաղթողներից Դավիթ Դավթյանը, որ մոսկովյան բուհերից մեկից տեղափոխվելու է մեր պոլիտեխնիկական ինստիտուտ, ասաց, որ մրցույթի մասին տեղեկացել է Ֆեյսբուքից ու անպայման ցանկացել է մասնակցել, հատկապես իրեն ուրախացրել է այն, որ հաղթող տեսանյութերը ցուցադրվելու են դպրոցներում:
Մանրամասները` տեսանյութում
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ նախկինում էլ են նման միջոցառումներ անցկացվել կիբերանվտանգության թեմայով, սակայն չի հիշում այս ծավալով աշխատանք արվե՞լ է, թե՞ ոչ: «Անգամ ամենահեռավոր համայնքներից ունենք հաղթողներ, մեկ էլ ինձ գաղտնիք է մնացել, թե ինչու Վանաձորից ունենք այսքան շատ հաղթողներ»,- ասաց նախարարը: «Վանաձորը միշտ է հաղթում»,-ռեպլիկ հնչեց տեղից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































