ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն առաջարկեց, որ օրակարգի հարցը ձեւակերպվի ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, այլ ոչ թե Արամ Սիմոնյանի հրաժարականի, քանի որ նրա խոսքերով, հոգաբարձուների խորհուրդը պետք է հոգա համալսարանի հոգսերը, ելնի ԵՊՀ շահերից:
Խորհրդի մեկ այլ անդամ, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ չի հասկանում հարցի ձեւակերպումը, նա լղոզված որակեց այնԼ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը այնուամենայնիվ առաջարկեց քվեարկության դնել ձեւակերպման փոփոխությունը: Օրակարգը քվեարկության դրվեց, պարզ մեծամասնությամբ չհաստատվեց:

Նա հավելեց, որ շատերը խոսում են բուհական ինքնավարությունից, ու ինքն ամենաշատն է արել ի շահ ԵՊՀ-ի բուհական ինքնավարության:
«Այս օրերին անհարկի քաղաքականություն գնաց, նաեւ ստահոդ մի հոդված տեսա իմ մասին, որը պարզապես արտահոսք է ԵՊՀ-ից…Եթե մարդիկ այստեղ գալիս են ու ակցիաներ են անում, դա առաջին հերթին վնասում է ռեկտորին եւ համալսարանի հեղինակությանը… Ստեղծված իրավիճակը որոշակի իմաստով զոհ է նախկին ռեժիմի: Մարդիկ չեն կարողացել ինքաարտահայտվել, ինքնադրսեւորվել, բազմիցս ենթարկվել են հալածանքների…Ես ուզում եմ տեսնել ազատ, ինքնավար համալսարան…Անկախ նրանից ինչ որոշում կկայացնի խորհուրդը, պետք է հարգենք այն: Մի խորհուրդ էլ տամ`բարոյականության մասին շատ մի խոսեք, որովհետեւ դա մի ոլորտ է, որ մտնում եք, դուրս չեք գալիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































