Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն աջակցելու է թոփ-50 համալսարաններ ընդունվածներին ուսման վարձի հարցում»․ Սիսակ Գաբրիելյան

Մարտ 03,2026 18:50 Share

«Նախագծի նպատակն է շարունակել կառավարության ջանքերը մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ՝ մասնավորապես աշխարհի թոփ-50 համալսարաններում այս պահին ուսումնառություն անցնող և ապագայում ուսումնառելիք ուսանողներին տալ հնարավորություն ուսումնառության ավարտից հետո, համապատասխան կրթական աստիճանի ավարտից հետո գալ ՀՀ, առնվազն երեք տարի աշխատել կառավարության սահմանած կարգով ու ոլորտներում և դրանից հետո ստանալ առավելություն ազատվել զինծառայությունից»,-ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան քաղաքացիներից ստացած հարցադրումների՝ ասաց․ «Թոփ-50 համալսարանները ՀՀ կառավարությունը չի սահմանում, կա Շանհայի վարկանիշային հարթակը, որտեղ կարող եք տեսնել այդ համալսարանները։ Առաջին 30-40 համալսարանները հիմնականում չեն փոխվում։ Արդյոք ամառային զորակոչին վերաբերելի է, թե ոչ․ պիտի անենք այնպես, որ հնարավոր լինեն ենթաօրենսդրական ակտերը մինչև ամառային զորակոչը վերաբերելի լինեն։

Թոփ-50 համալսարաններ ընդունվելու դեպքում տարկետում կստանաք և հնարավորություն կունենաք ձեր ուսումը ստանալ թոփ-50 համալսարաններում, մինչև ավարտը արդեն վստահաբար այս ենթաօրենսդրական ակտերը կլինեն, և դրանից հետո կկարողանաք օգտվել այս ծրագրից ու դառնալ շահառու։ Օրենքն ունի հետադարձության ուժ․ եթե այս պահին սովորում եք թոփ-50 համալսարաններում, կամ ամառային զորակոչի ենթակա եք անգամ, օրենքի ընդունումից հետո, հետադարձության սկզբունքով այս տարի սովորող և այս տարի ավարտող ուսանողները կկարողանան օգտվել։ Կառավարությունը նոր ծրագիր է մշակում․ աջակցելու է թոփ-50 համալսարաններ ընդունված ուսանողներին ուսման վարձի տեսքով՝ տարեկան 10 միլիոն դրամի չափով»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ժաննա Անդրեասյանին հարցրեց․ «Արդյոք ունե՞ք թվեր, թե քանի ուսանող է հիմա սովորում թոփ-50 համալսարաններում։ Ուզում եմ տեղեկություն ստանալ՝ այն ուսանողները, որոնք վերջին տասը տարում սովորել են այդ համալսարաններում, որքա՞նն են վերադարձել հայրենիք, ի՞նչ ներգրավվածություն ունեն տարբեր պետական ոլորտներում աշխատելու»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ քչերն են վերադարձել։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031