Լրահոս
Օրվա լրահոսը

«2020թ.-ին ՀՀ ազգային հավաքականներն ավելի որակյալ մարզահագուստ կունենան». փոխնախարար

Մարտ 06,2019 19:33 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այսօր խորհրդարանում կառավարության անդամներին ուղղված հարցերի շրջանակում բարձրաձայնեց, որ սպորտի մարզիչները սոցիալական փաթեթ չունեն. «Հասկանում եմ, որ գուցե մարզիչները մեծ թիվ են կազմում, բայց կարելի է լուծում գտնել՝ սկզբի համար սոցփաթեթ նախատեսելով գլխավոր մարզիչներին՝ 70 հոգի: Մարզիչներն էլ են մանկավարժ, իսկ մանկավարժն օգտվում է սոցփաթեթից: Բացի այդ, մեր ազգային հավաքականներն անհասկանալի տեսքի եւ որակի մարզահագուստ են ստանում: Գումարը պետք է ավելի որակյալ եւ գեղեցիկ ապրանքի վրա ծախսել»:

Պատգամավորի մտահոգությանն արձագանքեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը. «Հարցը լուրջ է: Եթե մանկավարժն օգտվում է սոցփաթեթից, ապա սպորտի մանկավարժները եւս պետք է օգտվեն: Մենք քննարկել ենք այդ հարցը: Հաշվի առնենք, որ մարզիչների մեծ թիվ կա, ուստի հարցը քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է համազգեստներին, ապա դրանք վերանայվել են. դա այն խնդիրներից է, որն այս պահին հնարավոր չէ մեծածավալ կերպով լուծել: Վստահ եմ, որ 2020թ.-ին մեր հավաքականները կունենան ավելի որակյալ եւ մեծ թվով համազգեստներ»:

Արսեն Ջուլֆալակյանը հավելեց, որ իր կապերով օգտակար կլինի, որպեսզի ավելի որակյալ համազգեստ գնվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031