Գեղարքունիքի մարզում բնակիչների՝ գետեր թափած աղբը հասնում է Սեւանա լիճ. 57 համայնքներից 26-ում չկա կազմակերպված աղբահանություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այս տարվա համար խնդիր ենք դրել բոլոր համայնքներում ունենալ աղբահանություն՝ մինչեւ այն ծրագրի մեկնարկը, համաձայն որի՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի ողջ աղբը կհավաքվի Հրազդանում կառուցվելիք աղբավայրում»,-տեղեկացրեց մարզպետը:

Գնել Սանոսյանը նաեւ հայտնեց, որ մարզում այս տարի ներդրումային ծրագրեր են հավանական. «Մայիսին բիզնես-համաժողով տեղի կունենա: Քսան ներդրումային ծրագիր կհանձնվի գործարարների դատին: Առավելություն ենք տվել գյուղատնտեսական եւ այլընտրանքային էներգետիկայի ծրագրերին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/300977677245559/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































