Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը քննարկում էր կազմակերպել կինոարտադրողների հետ: Վերջիններս ներկայացրեցին, թե ինչ խնդիրների են բախվում, խոսեցին «Կինոյի մասին» օրենքի կարեւորության, հարկային արտոնությունների բացակայության, ցածր ֆինանսավորման մասին:

Կինոռեժիսոր Գառնիկ Սարգսյանն ասաց՝ գլոբալ հարց եք քննարկում՝ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու հայ կինոն. «Էսօր Հայֆիլմը կաթիլայինի տակ պառկած է, պետությունն ի՞նչ է անում»:
ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ներկայացնող Հովհաննես Գալստյանն ասաց. «Մենք ուսումնասիրել ենք խնդիրները, երկու փաթեթ կա պետական կառավարման մոդելի խնդիրը կինոյի, որովհետեւ տրամաբանությունը կարծես պետական կառավարման փոխվում է: Պետական կառավարման տրամաբանությունն է օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումը: Ֆեդերացիան առաջարկ է ներկայացրել կառավարությանը, հիմա քննարկումների մեջ ենք, որի նպատակը պետական կառավարման մոդելի արդյունավետության բարձրացումն է: Իմ հացադուլ սկսելու հիմնական պահանջը հենց դա էր՝ պետական կառավարման մոդելի փոփոխությունը: Երկրորդ մեծ փաթեթը օրենսդրական կարգավորման խնդիրն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































