Աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի և աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանի համահեղինակությամբ լույս է տեսել «ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» գիրքը: Գրքում ուսումնասիրված և վերլուծված է ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների, օդային զանգվածների բոլոր տիպերի ազդեցությունը Հայաստանի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա:

«ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» նրա առաջին մենագրությունն է:
Նշենք, որ Սուրենյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետն է, դասախոսել է Երեւանի պետական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններում, շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:


















































