Նոր Հայաստանում, պարզվում է, հետաքրքիր ընկալում կա արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ։
Ուսումնասիրելով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը՝ քիմպրոմի և այլ ձեռնարկությունների կողքին հանդիպեցինք մի ընկերության՝ «Ցոլք» ՍՊԸ-ին, որն իրականում արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ «Ցոլք» ՍՊԸ-ն շաուրմայանոց է, և տարօրինակ է, թե ինչպես է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում։
Հետաքրքիր է՝ ԱՎԾ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսում ֆիքսվո՞ւմ է շաուրմաների վաճառքից գոյացվածը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: